տուն Սպորտ Մասիմիլիանո Ալեգրիին վերջնագիր չի ներկայացվել. Գալիանի

Մասիմիլիանո Ալեգրիին վերջնագիր չի ներկայացվել. Գալիանի

222
0

url

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է այն լուրերը, թե թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հարցը կլուծվի առաջիկա կիրակի օրը «Կիևոյի» հետ խաղում: Հիշեցնենք, որ իտալական ակումբն ընդամենը 11-րդն է Սերիա Ա-ում, իսկ վերջին երեք խաղերում այն չի կարողացել հաղթանակ տոնել:

««Կիևոյի» հետ խաղը շատ կարևոր է, քանի որ մենք հետ ենք մնում մրցակիցներից մրցաշարային աղյուսակում, սակայն դա վերջին հնարավորությունը չէ: «Միլանը» մտադիր է համագործակցել Ալեգրիի հետ, չնայած յուրաքանչյուր մարզչի ապագան կախված է արդյունքներից: Մենք մարզչին ոչ մի վերջնագիր չենք ներկայացրել: Իհարկե, եթե մենք պարտվենք 0:22 հաշվով, ապա փոփոխություններ, ենթադրաբար, կլինեն, սակայն չեմ ցանկանում կանխատեսումներ անել», — ասել է Գալիանին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ նույն լրատվամիջոցների փոխանցմամբ` Գալիանիի դիրքն էլ «Միլանում» ամուր չէ: Նրա հեռացմամբ շահագրգռված է ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնիի դուստրը` Բարբարան, ով դժգոհ է ակումբի քաղաքականությունից, որը հիմնականում իրականացնում է Գալիանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here