տուն Սպորտ Մաչինի ինձ մինի ֆուտբոլի թիվ էր թողել. Ժոզե Մոուրինյո

Մաչինի ինձ մինի ֆուտբոլի թիվ էր թողել. Ժոզե Մոուրինյո

95
0

1360490968_920263-15279045-640-360

Լոնդոնի «Չելսիի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդես է եկել հերթական հումորային հայտարարությամբ` պատասխանելով Գալաթասարայի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հայտարարությանը: Վերջինս նախօրեին ասել էր, որ ինքը 2010 թվականին Մոուրինյոյին թողել էր այնպիսի «Ինտեր», որի հետ նրան հաջողվել է հաղթել Չեմպիոնների լիգայում:

«Զավեշտալի է, քանի որ Չեմպիոնների լիգայի այդ եզրափակիչում խաղացել են Լուսիոն, Տիագո Մոտան, Դիեգո Միլիտոն, Գորան Պանդևը, Ուեսլի Սնեյդերը: 11 ֆուտբոլիստներից վեցի հետ նա չի աշխատել: Ստացվում է այնպես, որ նա ստեղծել էր մինի-ֆուտբոլի թիմ, քանի որ ես աշխատել եմ միայն նրա հինգ ֆուտբոլիստների հետ», — ասել է Մոուրինյոն: