Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Դեպքից ժամեր անց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով Պռոշյան գյուղի իրենց տնից հայտնաբերվեցին ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեցին 2001 և 2003 թվականներին ծնված եղբայրներ։
Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվեց ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը։ Ի դեպ, նշենք, որ բերման ենթարկված անձինք նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով։ Բացի այդ, պարզվել է նաև, որ եղբայրները տեղի ունեցածից րոպեներ առաջ կոտրել են Ազատության պողոտայի գեղեցկության սրահներից մեկի պատուհանը, մտել ներս ու հափշտակել մազ կտրելու էլեկտրական սարքեր ու փող։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է Ազատության պողոտայում և առգրավվել։ Կարդացեք նաև՝ «Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք եղբայրներ են, մեկը՝ անչափահաս. նրանք ձերբակալվել են», «Ոստիկանին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ», «ՀՀ քննչական կոմիտեն՝ ոստիկանի սպանության վերաբերյալ», «Եղբայրները ձերբակալվել են»։
Քննությունը շարունակվում է։
ՀՀ ոստիկանություն