տուն Հասարակություն Իրավական «Սպայկայի» աշխատակցի մահվան դեպքից՝ նոր մանրամասներ

«Սպայկայի» աշխատակցի մահվան դեպքից՝ նոր մանրամասներ

320
0

Shamshyan.com-ն այսօր գրել է, որ «Սպայկա» ընկերության ջերմոցներրից մեկում հայտնաբերել են տղամարդու դի: Արտաքին զննությամբ դիակի գլխին եղել է վնասվածք:

Araratnews.am-ը «Սպայկա» ընկերության զարգացման տնօրեն Կարեն Բաղդասարյանից տեղեկացավ, որ մահացածը 47-ամյա Վիգեն Ղազարյանն է: Նա 6 ամիս է, որ աշխատում էր «Սպայկայում»: Ապրում էր մենակ:

Կարեն Բաղդասարյանը մեզ մանրամասներ ներկայացրեց դեպքից: «Գիշերային հերթափոխի աշխատակիցները նկատել են, որ Վիգենը երկար ժամանակ է բացակայում, որից հետո ահազանգել են: Հետո սկսել են փնտրել նրան ու գտել են դին»,- պատմեց պարոն Բաղդասարյանը:

«Սպայկայի» ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ Վիգեն Ղազարյանը հարթ տարածքում  ընկել է հեծանիվից. դժբախտ պատահար է եղել: «Մնացածը հետաքննությունը ցույց կտա»,- ասաց Կարեն Բաղդասարյանը:

Ի դեպ, ամիսներ առաջ եւս «Սպայկայի» մեկ այլ աշխատակցի՝ Արտաշատի ջերմոցներում անվտանգության բաժնի ղեկավար Գեւորգ Այվազյանի դին էին հայտնաբերել  գերեզմանոցում:

Հարցին՝ «Սպայկային» հայտնի՞ է Այվազյանի մահվան պատճառը, Կարեն Բաղդասարյանն ասաց՝ որքանով տեղյակ է, դեռ քննությունը շարունակվում է, ոչինչ ասել չի կարող:

«Սպայկա» ընկերությունը, Կարեն Բաղդասարյանի խոսքով, ցավակցում է Վիգեն Ղազարյանի հարազատներին եւ պատրաստ է աջակցելու նրանց ամեն ինչով:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here