Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Ինչպես հաղորդում է lurer.com-ը, դատական այս նիտին ևս Մանվել Գրիգորյանը ներկա չի եղել առողջական խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, որ հուլիսի 2–ից ի վեր՝ համալիր միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո, Մանվել Գրիգորյանը չի ներկայանում դատական նիստերին։