Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում վաղը կմրցի Իտալիայի ընտրանու հետ:
Վաղվա կարևոր հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս է տվել Ռոբերտո Մանչինին.
«Հենց սկբզից չենք թաքցրել մեր նպատակները: Ցանկանում ենք առաջին տեղը զբաղեցնել: Նախորդ չորս խաղում հաղթել ենք, սակայն հիմա այս խաղերին մոտեցել ենք խնդիրներով:
Ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չենք, սակայն պետք է ներդնենք հնարավոր բոլոր ուժերը առավելագույն արդյունքի հասնելու համար:
10 հոգու որոշել ենք, թե ով է լինելու մեկնարկային կազմում: Ունենք 8 կորուստ և կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ առաջնությունը նոր է մեկնարկել, իսկ խաղացողները միանգամից ներգրավեցին կենտրոնական խաղերում, որտեղ ավելի շատ ջանք է պահանջվում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում