«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է Լիոնել Մեսսիին ձեռքբերելու առաջարկություն անել «Բարսելոնային»: El Confidencial-ի տվյալներով` անգլիական ակումբը պատրաստ է վճարել 200 մլն եվրո, ինչպես նաեւ Մեսսիին առաջարկել ամենաբարձր աշխատավարձն աշխարհում` 25 մլն եվրո տարեկան:
Մեսսիին ձեռքբերելու համար պայքարում է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, սակայն այստեղ կան լուրջ խնդիրներ, քանի որ Ֆրանսիայում հարկերը կազմում են 75 տոկոս, ինչը ֆրանսիական ամենահարուստ ակումբներից մեկն իրեն չի կարող թույլ տալ:
Ըստ նույն աղբյուրի` երկու ակումբներն էլ արդեն կապ են հաստատել Մեսսիի հոր հետ, ով նաև նրա գործակալն է: