տուն Սպորտ Մանչեսթեր Սիթին Չավիին կգնի Նյու Յորք Սիթիի համար

Մանչեսթեր Սիթին Չավիին կգնի Նյու Յորք Սիթիի համար

193
0

Xavi-Hernandez

«Մանչեսթեր Սիթին» քննարկում է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Չավիին «Նյու Յորք Սիթի» թիմի համար գնելու հնարավորությունը։ Բանն այն է, որ ամերիկյան ակումբը պատկանում է «Ման Սիթիի» սեփականատերերին։ Այն 2015 թվականին մուտք է գործելու MLS։ Հենց այդ տարի էլ անգլիական ակումբի արաբ սեփականատերերը մտադիր են գնել 33-ամյա կիսապաշտպանին։

Տեղեկացնենք նաև, որ «Նյու Յորք Սիթի» ակումբում ներդրվել է շուրջ 300 մլն ֆունտ ստերլինգ, ինչի արդյունքում այն դարձել է ամենամեծ բյուջե ունեցող ամերիկյան ակումբը։

Չավիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ լրանում է 2016 թվականին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here