տուն Սպորտ Մանչեսթեր Սիթին ամռանը կփորձի ձեռք բերել Լուիս Սուարեսին

Մանչեսթեր Սիթին ամռանը կփորձի ձեռք բերել Լուիս Սուարեսին

76
0

luis-suarez_2621192b

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է իր հարձակվողական գիծն ուժեղացնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսով։ Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը։

Նույն աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ուրուգվայցին գիտի այդ հետաքրքրության մասին, սակայն կան նաև այլ առաջարկներ, և նա պատրաստվում է որոշում կայացնել այդ հարցով միայն ամռանը։ Այս քայլով «Սիթին» փորձում է փոխարինողներ գտնել Սերխիո Ագուերոյին և Էդին Ջեկոյին, ովքեր այս մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում են լքել ակումբը։