տուն Սպորտ Մանչեսթեր Յունայթեդն ու Յուվենտուսը բանակցում են Արտուրո Վիդալի տեղափոխության շուրջ

Մանչեսթեր Յունայթեդն ու Յուվենտուսը բանակցում են Արտուրո Վիդալի տեղափոխության շուրջ

56
0

Juventus FC v AC Milan - Serie AԻտալական «Յուվենտուսն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում են բանակցություններն Իտալիայի չեմպիոնի չիլիացի կիսապաշտպանի տեղափոխության շուրջ: Այս մասին հաղորդում է El Mercurio-ն:

Այսօր ֆուտբոլիստի գործակալ Ֆերնանդո Ֆելիսևիչը հանդիպելու է «ծեր սենյորայի» գլխավոտ տնօրեն Բեպե Մարոտայի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչը թուրինցիներին հայտնելու է, որ Վիդալը անկանում է խաղալ մանչեսթերյան ակումբում:

Ավելի վաղ հաղորդում էր, որ կիսապաշտպանի ծառայությունները «Մանչեսթեր Յունայթեդին» կարժենան 47 միլիոն ֆունտ: Ինքը՝ խաղացողը Մառախլապատ Ալբիոնում կստանա տարեկան 10,5 միլիոն ֆունտ աշխատավարձ:

Հավելենք, որ Վիդալը 2013-14թթ-ի մրցաշրջանում իտալական առաջնությունում 32 հանդիպում է անցկացրել, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: