«Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը» մտադիր են հունվարին ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյունդողանին։ Այս մասին տեղեկանում ենք Bild-ից։
2 ակումբները դորտմունդցիներին 30 մլն եվրո են առաջարկում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։
Հիշեցնենք, որ թեև Գյունդողանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2015 թվականի ամռանը, ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել այն։