«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան ինքնակամ լքել է մարզաբազան այն բանից հետո, երբ վիճել է թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոզեսի հետ։ Այս մասին հաղորդում են անգլիական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրների՝ վեճի պատճառ է հանդիսացել այն, որ գլխավոր մարզիչը հրաժարվել է թույլատրել Զահային՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որն ավարտվում է հունվարի վերջին, վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը», «Քարդիֆը», «Վեսթ Բրոմվիչը»։ Մանկունիանցիների ղեկավարությունը նախկինում համաձայն էր նման տարբերակին, սակայն Էշլի Յանգի և Նանիի վնասվածքներից հետո, մտափոխվել է։
Զահան ընթացիկ մրցաշրջանում քիչ խաղային ժամանակ է ստացել։ Նա մասնակցել է ընդամենը 4 խաղի։