Երեկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի օդանավը միայն երկրորդ փորձից հետո է կարողացել վայրէջք կատարել Քյոլնի օդանավակայանում։
Լևերկուզենի «Բայերի» հետ Չեմպիոնների լիգայի խաղին մեկնած մանկունիանցիների օդանավը ստիպված է եղել կրկին փորձել վայրէջք կատարել, երբ առաջին փորձից հետո գնացել է երկրորդ շրջանի։
Ռիո Ֆերդինանդը վայրէջքից հետո ասել է․ «Հենց նոր վայրէջք կատարեցինք Գերմանիայում։ Ես դժվարությամբ ուշքի եկա նման վայրէջքից հետո»։ Այս մասին հաղորդում է BBC-ն։