Քենիայում բնակվող 23-ամյա Ջոն Ջիմի Մաչարիան, ով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագու էր, ինքնասպանություն է գործել իր սիրելի թիմի հերթական պարտությունից հետո:
Մաչարիան Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթերի» պարտությունից հետո ցած է նետվել Նայրոբիի շենքերից մեկի 7-րդ հարկից: Սա առաջին դեպքը չէ, երբ երկրպագուն ինքնասպանություն է գործում Անգլիական ֆուտբոլում իրենց թիմի պարտությունից հետո:
Քենիայի ոստիկանապետ Բենսոն Կիբուն կոչ է արել երկրպագուներին գիտակցել, որ ֆուտբոլն ընդամենը խաղ է, որն ամենևին էլ չարժե մարդկային կյանքեր: Այս մասին գրում է 101greatgoals.com-ը: