տուն Սպորտ Մանչեսթեր Յունայթեդի բացասական ռեկորդը

Մանչեսթեր Յունայթեդի բացասական ռեկորդը

246
0

BOS_Man-U-Nike-Kit

«Մանչեսթեր Յունայթեդի» գործերը վերջին շրջանում լավ չեն ընթանում։ «Մանկունիանցիները» Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում զիջելով «Սանդերլենդին» 1։2 հաշվով՝ կրել են 3-րդ պարտությունն անընդմեջ։

Sky Sports-ը հաղորդում է, որ վերջին անգամ Անգլիայի բազմակի չեմպիոնը նման անհաջողություն ունեցել է 22 տարի առաջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ Անգլիայի գավաթի երրորդ շրջանում 1։2 հաշվով զիջել էր «Սուոնսիի», իսկ դրանից չորս օր առաջ՝ նույն հաշվով զիջել էր «Տոտենհեմին» Անգլիայի առաջնության շրջանակներում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here