Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայով: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Նույն աղբյուրի համաձայն` «Յունայթեդը» 2013 թվականի ամռանը փորձ է արել գնել Խեդիրային և վճարել 40 մլն եվրո: Սակայն գործարքը չի կայացել: Անգլիական ակումբի մարզիչներից մեկը ներկա է գտնվել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ռեալ» — «Սևիլյա» խաղին և դիտել է Խեդիրայի խաղը: Այդ խաղին Խեդիրան փոխարինվել է 82-րդ րոպեին: