«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Ամստերդամի «Այաքսին» ներկայացնել առաջարկ, որով 22 մլն եվրո կվճարի պաշտպան Դեյլի Բլինդի համար։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։
Բլինդի ծառայություններով հետաքրքրված է մանկունիանցիների հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ով ավելի վաղ ղեկավարել է Հոլանդիայի հավաքականը, որտեղ հանդես է գալիս Բլինդը։
Հիշեցնենք, որ Վան Գալի գլխավորությամբ «թռչող» հոլանդացիները նվաճել են Մունդիալ 2014-ի բրոնզե մեդալները։