Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարող էր գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ AS-ի տեղեկություններով՝ ակումբը երկու տարվա պայմանագիր էր առաջարկել իսպանացուն, որով նա կստանար 20 մլն եվրո աշխատավարձ։
Սակայն Դել Բոսկեն հրաժարվել է այդ առաջարկից, ինչից հետո անգլիացիները դիմել են Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գաալին, ով ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերել։