Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Սաութհեմփթոնը» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հանդիպումը տեղի է ունեցել Սաութհեմփթոնի «Սենտ Մերի» ստադիոնում և ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դանիել Ջեյմսը: Այս մասին գրում է armsport.am-ը: Ըստ աղբյուրի հաղորդած տվյլաների՝ 58-րդ րոպեին «Սաութհեմփթոնի» պաշտպան Յանիկ Վեստերգորը պատասխան գնդակն է ուղարկել «կարմիր սատանաների» դարպասը: