տուն Սպորտ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է Անխել դի Մարիայի անձնական պայմանագրի մանրամասները

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է Անխել դի Մարիայի անձնական պայմանագրի մանրամասները

86
0

Angel Di Maria

Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Անխել դի Մարիան լքելու է «Արքայական ակումբն» արդեն այս ամառ, և նրան ձեռք բերելու հիմնական թեկնածուներից մեկն է անգիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես հաղորդում է The Metro պարբերականը՝ արգենտինացին «կարմիր սատանաների» հետ համաձայնեցրել է իր աշխատանքային պայմանագրի մանրամասները, որոնց համաձայն նա շաբաթական ստանալու է 150 հազար ֆունտ:

Այսպիսով, մնացել է միայն խաղացողի տեղափոխության համար փոխհատուցումը, որ արդեն պիտի համաձայնեցնեն երկու ակումբները: Նշենք, որ խաղացողին իրենց շարքերում ցանկանում էին տեսնել նաև ֆրանսիական երկու ակումբներ՝ «ՊՍԺ»-ն ու «Մոնակոն»: