«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն այլևս ունի իր անվան փողոց։ 71-ամյա շոտլանդացին երեկ մասնակցել է փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությանը։ Այդ ճանապարհը տանում է դեպի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտ՝ «Օլդ Թրեֆորդ»։
«Ուրախություն և հպարտություն եմ զգում այս իրադարձության կապակցությամբ։ Սա մեծ պատիվ է ինձ համար։ Երբեք չեմ մտածել, որ դա ինձ հետ կպատահի։ Շնորհակալություն բոլորին, ով 26 տարի շարունակ ինձ հետ աշխատել է ակումբում։ Ուրախ եմ, որ ժամանակին գլխավորել եմ «Մանչեսթեր Յունայթդը»,- ասել է Ֆերգյուսոնն ակումբի պաշտոնական կայքին։
Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնի ղեկավարությամբ՝ ակումբը նվաճել է 38 տիտղոս, այդ թվում 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և երկու անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ավելի վաղ մարզադաշտի մերձակայքում բացվել էր Ֆերգյուսոնի արձանը։