Այսօր Սահմանադրական դատարանում միջադեպ տեղի ունեցավ Քոչարյանի աջակիցների եւ կողմնակիցների միջեւ:
Երկրորդ նախագահին մեղադրողները հայհոյում էին Քոչարյանին, նրա ընտանիքի անդամներին: Քոչարյանի աջակիցները բորբոքվեցին և կանանց հորդորեցին նորմալ խոսել: Քոչարյանի աջակիցները նախկին նախագահին քննադատող կանանց անվանեցին երշիկ ուտողներ, իսկ նրանցից մեկն էլ պատասխանեց. «Երշիկը կկոխեմ քամակդ»։
Քոչարյանի մեկ այլ աջակից Գագիկ Բաղդասարյանը եւս ինչ-որ բան ասաց, որին ի պատասխան Քոչարյանին դեմ կանանցից մեկն ասաց. «Մանկապիղծը դու ես, ա՛յ փչացած»:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։