Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Սկսած մանկապարտեզից՝ ուզում ենք ունենալ վերլուծող, քննադատող, հայրենաճանաչ, ազգային ինքնությունը ճանաչող քաղաքացի: Սա է այն վերջնարդյունքը, որ ուզում ենք առհասարակ տեսնել հանրակրթության ոլորտից դուրս եկող քաղաքացու մեջ, և կարծում եմ՝ սրանով է, որ պետությունն ուժեղ է դառնում, երբ որ այս որակները յուրաքանչյուր քաղաքացու մեջ են: Այսինքն՝ դրանով պետությունը շատ ուժեղ է դառնում»: