Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, ազատության համար մարտիկ Նելսոն Մանդելայի հուղարկավորությունը կկայանա իր հարազատ գյուղում՝ Կունայում։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
«Մեկ օրվա ընթացքում մարմինը կտեղափոխվի դիհերձարան։ Երկրորդ օրը կբացվի ցավակցությունների գիրք` օտարեկրյա ներկայացուցչությունների համար։ Երրորդ օրը Պրետորիայում կլինի մամուլի ասուլիս` օտաերկրյա դիվանագետների համար․․․ 11-րդ օրը նրա մարմինը կտեղափոխվի Խորհուրդների տուն, ուր տեղի կունենա հրաժեշտի պաշտոնական արարողությունը։ Դրանից հետո մարմինը կտեղափոխվի Մանդելայի ծննդվայր Կունա, որտեղ, 12-րդ օրը, կլինի հուղարկավորությունը», — ասվում է պաշտոնական հայտարարությունում։
ՀԱՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի։