տուն Քաղաքական Միջազգային Մանդելայի դուստրը նախկին նախագահի թոռանը տնից դուրս է արել

Մանդելայի դուստրը նախկին նախագահի թոռանը տնից դուրս է արել

315
0

pic_e9c91de55b817eb22546769e2840f8e3

ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ավագ դուստրը հոր մահից քիչ հետո տնից դուրս է հանել իր զարմիկին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Հաղորդվում է, որ դեռ Մանդելայի թաղումից առաջ նրա դուստրը՝ Մակազիվեն, Մանդելայի մանկության Կունու գյուղում գտնվող ագարակի կողպեքները փոխել է: Բացի այդ, Մանդելայի հոգեհանգստի արարողությունից հետո նրա հրահանգով ագարակում անջատել են ջուրը և էլեկտրականությունը:

Այսկերպ Մանդելայի դուստրը փորձել է նրա թոռանը՝ Մանդլային, խանգարել հաստատվել տանը, որի կողքին թաղված է իր հայրը: Մասնավորապես, նա իր զարմիկից պահանջել է ագարակից հեռացնել իրենց պատկանող կենդանիներին: Բացի այս, Մակազինվեն արգելել է Մանդլային և նրա ընտանիքին իր հոր գերեզմանին այցելել:

Նշենք, որ Մակազինվեի և Մանդլայի փոխադարձ մեղադրանքներն առ այն, որ ազգականը շահագործում է Մանդելայի անունը սեփական շահի համար, շարունակվում է արդեն մի քանի տարի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here