Հարավաֆրիկյան Հանարապետության նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան կհուղարկավորվի իր հայրենի Կունա գյուղում։ Պրետորիայի նախագահական պալատում ավարտվել է դեկտեմբերի 6-ին մահացած Մանդելայի հրաժեշտի արարողությունները։ Այսօր նրա մարմինը կտեղափոխվի Կունա, որտեղ էլ կհուղարկավորվի դեկտեմբերի 15-ին։ Այստեղ են թաղված նաև նրա երեք երեխաները։
Սպասվում է, որ թաղման արարողությանը կմասնակցի ավելի քան 4 հազար մարդ։ Գյուղն ի վիճակի չէ ընդունելու նման քանակությամբ մարդկանց, և այդ պատճառով ՀԱՀ-ի իշխանությունները համաշխարհային առաջնորդներին նախապես խնդրել էին, որպեսզի նրանք Հարավային Աֆրիկա այցելեն հոգեհանգստի օրը, որը կայացել էր Յոհանեսբուրգի մարզադաշտերից մեկում։