տուն Սպորտ Մայքլ Ջորդանի գերհուզումնալից խոսքը Կոբի Բրայանտի հրաժեշտի երեկոյին

Մայքլ Ջորդանի գերհուզումնալից խոսքը Կոբի Բրայանտի հրաժեշտի երեկոյին

323
0

«Լոս Անջելես Լեյքեր»-ի մարզահամալիրում կայացած Կոբի Բրայանտի հրաժեշտի երեկոյին մասնակցել են հայտնի մարզիկներ, դերասաններ, հասարակական գործիչներ, այլ անձինք, ովքեր վերհիշել են Բրայանտի անցած ուղին, հիշել սպորտում ունեցած նրա ներդրման մասին և մեկ անգամ ևս հաստատել, որ երազանքների ճանապարհին մարդկանց առաջ է տանում միայն ջանասեր աշխատանքը, ինչը միշտ ասում էր «Լոս Անջելես Լեյքերս»-ի 24 համարը` Բրայանտը:

Մոտ երեք ժամ ձգված հրաժեշտի երեկոյի ընթացքում իրենց խաղընկերոջն են հիշել Շաքիլ Օ’Նիլը, ինչպես նաև բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը:

Նա խոսել է իր և Կոբի Բրայանտի հարաբերությունների մասին: Ջորդանն ընդգծել է, որ ինքը Բրայանտին «իր փոքր եղբոր պես է սիրել», և հենց այդ պահին արցունքները հոսել են նրա աչքերից:

«Երբ Կոբին մահացավ, ինձանից մի փոքր մասնիկ հեռացավ: Նայեք այս սենյակին, ձեզանից մի մասնիկ նույնպես հեռացել է, այլապես դուք այստեղ չէիք լինի»,- ասել է Ջորդանը: