տուն Լուրեր Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը դարձյալ միասին են

Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը դարձյալ միասին են

248
0

20michael-douglas-catherine-zeta-jones

Հոլիվուդյան դերասաններ Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա Ջոնսը դարձյալ միասին են, գրում է The Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ նրանք դարձյալ դրել են ամուսնական մատանիները և վերադարձել Նյու Յորքի իրենց բնակարան: Վերջին տոները նրանք նույնպես միասին են անցկացրել:

Աստղային զույգի ընկերների խոսքերով՝ ամուսինները շատ երջանիկ են: Իրենց բաժանությունը նրանք անվանել են «աշխատանք ամուսնության վրա»:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, թե Դուգլասն ու Զետա Ջոնսը 13 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here