Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն:
«Ի զորակցություն կարիքավոր հայորդիների
Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։