Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից Araratnews.am-ին փոխանցեցին, որ Ամենայն Հայոց Կաթողիոկս Գարեգին Բ-ն որեւէ նամակ չի ստացել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշյուքուր Փաշազադեից:
Նշենք, որ ԿՄՎ-ի մամլո քարտուղար Ռահիմ Դադաշովը apa.az-ին հայտարարել էր, որ Փաշազադեն նամակ է ուղարկել Գարեգին Բ-ին Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպելու արդյունքների մասին: Ըստ հայտարարությանˋ հանդիպումը կայացել էր Գարեգին Բ-ի խնդրանքով: