Մոտենում են Ամանորի տոները և շատերին է հետաքրքրում, թե ինչպես են պատրաստվում այդ տոներն անցկացնել քաղաքական գործիչները: AraratNews.am-ը կներկայացնի շարք, որտեղ կբացահայտենք, թե ինչպես են իրենց տոներն անցկացնելու քաղաքական գործիչները, և թե ինչ ձեռքբերումներ են ունեցել անցնող տարում: Այս անգամ իր ձեռբերումների և տոնական օրերի մանրամասների մասին կխոսիˋ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Քաղաքական գործչի համար անցնող տարում, անձնական կյանքում բավականին ձեռքբերումներ և ուրախալի առիթներ են եղել: Անցնող տարին վերհիշելիս, պարոն Կարապետյանը ուրախությամբ նշեց, որ մայրն ապաքինվել էˋ դժվար հիվանդությունից հետո և դուստրն ընդունվել է Լոմոնոսովի անվան համալսարան.«Անձնական կյանքում ձեռքբերումներս այս տարի լուրջ են՝ մեծ աղջիկս հաղթեց ռուսաց լեզվի և գրականության համառուսաստանյան օլիմպիադայում, դպրոցն ավարտեց ոսկե մեդալով և ընդունվեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան: Մայրս ապաքինվեց՝ դժվար հիվանդությունց հետո, ընտանիքս կողքիս է՝ առողջ են, ես էլ դրանից երջանիկ եմ»,-ուրախությամբ նշեց պարոն Կարապետյանը:
Ամանորը Արամ Կարպետյանը տոնելու է ընտանիքի անդամների և բարեկամների հետˋ տանը: Այս տոնը իր համար ամենասիրելիներից է.« Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս, բարեկամներիս ու ընկերներիս հետ՝ տանը: Մեծ քանակությամբ հյուրեր ենք ունենալու Նոր տարվա գիշերը և հաջորդ օրերին: Շատ եմ սիրում այդ տոնը և միշտ փորձում են ուրախ անցկացնել»,-եզրափակեց Արամ Կարապետյանը: