տուն Հասարակություն Առողջապահություն Մայրիկիս կասեք` նրան շատ եմ սիրում. գրություն է թողել ու նետվել կամրջից

Մայրիկիս կասեք` նրան շատ եմ սիրում. գրություն է թողել ու նետվել կամրջից

1849
0

Երեկ՝ հունիսի 7-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Մոսկվայի շրջանի Ռոշալ քաղաքում հաշվառված, 35-ամյա Մուշեղ Ալեքսանյանն էր, որը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։ Նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում, մասնավորապես, գրված է եղել. «Позвоните маму, скажите ей, что я ее люблю»՝ նշելով մոր հեռախոսահամարը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հատուկ փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել ին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և բաժնի պետի տեղակալ Քիլիմջյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշկների հերթապահ խումբը։

Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները նշված վայրից «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխել այդ քաղաքացուն, որը 20-25 տարեկան տղա էր, և բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: