տուն Լուրեր Մայրաքաղաքի մարզադպրոցներն ապահովվում են ջեռուցման համակարգերով

Մայրաքաղաքի մարզադպրոցներն ապահովվում են ջեռուցման համակարգերով

88
0

e119ceb200f89a64058b23caf585b65cd25b9ea5Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ջեռուցման համակարգերով են ապահովվում քաղաքապետարանի ենթակայութան մարզադպրոցները:

Անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու համար տարիներ շարունակ մարզադպրոցները ջեռուցվել են էլեկտրական սալիկներով և այլ միջոցներով: Ջեռուցման ծրագրի շնորհիվ մարզադպրոցները հնարավորություն կունենան ձմռան ամիսներին լիարժեք կազմակերպել մարզումները, ինչը կնպաստի նաև հանրապետական և միջազգային մրցաշարերում բարձր ցուցանիշներ գրանցելուն:

2014 թվականի ծրագրով ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից տեղեկացրել են, որ 3 մարզադպրոցներում աշխատանքների հիմնական փուլն արդեն ավարտվել է: Աշխատանքների ամբողջ ընթացքում քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից որակի ապահովման նպատակով իրականացվել է հատուկ հսկողություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն