Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, վաղվանից՝ մայիսի 5-ից, Բաթում և Քութայիս քաղաքներ ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները վերացվում են, հաղորդում է aliq.ge կայքը:
Վարչապետի խոսքով՝ մայրաքաղաք Թբիլիսիի և Ռուսթավի քաղաքի սահմանված արգելքները դեռևս մնում են ուժի մեջ, դա կապված է հարակից շրջաններում առկա համաճարակային իրավիճակի հետ:
Վարչապետը հույս է հայտնել նաև, որ մինչև շաբաթվա վերջ, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, հնարավոր կլինի դրական որոշում ընդունել նաև Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ: