Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23

    274
    0

    ՀՀ կառավարությունը վաղվա նիստում կքննարկի 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը մայիսի 23-ին՝ շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Այդպիսով մայիսի 28-ը, 29-ը, 30-ը, 31-ը կլինեն ոչ աշխատանքային։

    «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Մայիսի 28-ը, ինչպես հայտնի է, ՀՀ առաջին հանրապետության անկախության օրն է: