տուն Քաղաքական Հայաստան Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է. ԿԳՄՍ...

Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է. ԿԳՄՍ նախարար

330
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրում.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձևավորմանը:

Մաղթում եմ, որ մեր հաղթական ոգին ուղեկից լինի նոր սերունդներին արարելու, կրթության և գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում նոր նվաճումների և հաղթանակների հասնելու, իր տունն ու պետությունը շենացնելու ճանապարհին։

Սիրե՛ք Հայրենքին այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգարցրե՛ք, վայելե՛ք»: