Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների օրը կարող է անցկացվել նաև Ուկրաինայի պետական կարգի վերաբերյալ հանրաքվե, ինչը պահանջում են արևելյան շրջանների մի խումբ բնակիչներ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Մենք դեմ չենք, որպեսզի հանրաքվե անցկացվի։ Ավելին, ես վստահ եմ, որ ուկրաինացիների մեծամասնությունն այդ հանրաքվեի ժաանակ, որը կարող է անցկացվել նախագահականին զուգընթաց, երբ խորհրդարանն ընդունի համապատասխան որոշում, կողմ կքվեարկեն անբաժան, անկախ, ժողովրդավարական և ունիտար Ուկրաինայի օգտին», — ասել է Տուրչինովը
Նա նաև նշել է, որ Կիևը հույս ունի կարճ ժամանակում կարգավորել իրավիճակը երկրի արևելքում Դոնբասի իրական բնակիչների շնորհիվ։