Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն կղեկավարի Ուկրաինայի հարավ-արևելքում նախատեսված օպերացիան: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Ուկրաինայի զինված ուժերի իր աղբյուրին:
Ըստ նույն աղբյուրի` նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հեռացվել է օպերացիայի ղեկավարումից առաջին փուլի անհաջողության պատճառով: Մինչև մայիսի 3-ը Նալիվայչենկոն պետք է վերահսկողություն հաստատի Լուգանսկի շրջանի նկատմամբ:
Ուկրաինական աղբյուրներն այս տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում: