Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, մայիսի 11-ից Թբիլիսի ելումուտը կթույլատրվի: Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության այսօրվա նիստում՝ հետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, գրում է aliq.ge-ն։
«Երկուշաբթի օրվանից Թբիլիսիի մուտքի և ելքի հետ կապված բոլոր տեսակի սահմանափակումները վերացվում են: Սա չի նշանակում, որ պարետային ժամի ընթացքում հնարավոր է մուտք գործել կամ դուրս գալ մայրաքաղաքից»,- հայտարարել է Գախարիան: