տուն Քաղաքական Միջազգային Մայիսին Ուկրաինան կստանա 5.9 մլրդ դոլարի օգնություն․ Ամերիկյան պաշտոնյա

Մայիսին Ուկրաինան կստանա 5.9 մլրդ դոլարի օգնություն․ Ամերիկյան պաշտոնյա

86
0

billion_00

Այս ամսին Ուկրաինան կարող է ստանալ 5.9 մլրդ դոլարի օգնություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլեյզերը։

Ելույթ ունենալով ԱՄՆ-ի սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում՝ նա ասել է, որ սպասվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կտրամադրի 3.2 մլրդ դոլար։ Մյուս 2.7 մլրդ-ը կհատկացնեն ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Համաշախարհային բանկը, Ճապոնիան և Կանադան։

Գլեյզերի խոսքերով՝ միջազգային հանրությունն առաջիկա երկու տարիներին մտադիր է տրամադրել Ուկրաինային 27 մլրդ դոլար։ Ֆինանսների նախարարի օգնականի խոսքերով՝ այսքանով չի ավարտվելու Ուկրաինային օգնության տրամադրումը։ Ամերիկյան պաշտոնյաներն օգնելու են վերջին տարիներին Ուկրաինայից դուրս բերված հսկայական գումարները վերադարձնել երկիր։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի գործող գլխավոր դատախազը հայտնել էր, որ Յանուկովիչի կառավարման տարիներին Ուկրաինայից անօրինական դուրս է բերվել 100 մլրդ դոլար։ Ընդ որում, 32 մլրդ կանխիկ գումար Յանուկովիչն ու ընկերները դուրս են բերել կանխիկ` նրա պաշտոնանկությունից օրեր առաջ։