տուն Տնտեսական Մայիսին ԱԺ-ն առնվազն մեկ արտահերթ նիստ կանի

Մայիսին ԱԺ-ն առնվազն մեկ արտահերթ նիստ կանի

111
0

ԱԺ-ա11

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ կառավարությունը բազմաթիվ նոր օրենսդրական փոփոխություններ է քննարկում, որոնք մայիս ամսվա ընթացքում պետք է քննարկվեն ԱԺ-ում: Այվազյանը տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է շրջանառության հարկին, ԱԱՀ-ին և տնտեսական քաղաքականության այլ կարևոր առանձնահատկություններին: Քանի որ նախագծերի թիվը շատ է, մայիս ամսին առնվազն մեկ արտահերթ նիստ է հրավիրվելու: