Երեկ 13.30-ից Երևանում Ուկրաինայի դեսպանատան մոտ տեղի ունեցավ մի խումբ հայաստանցի քաղաքացիական ակտիվիստների ակցիան՝ ի նշան համերաշխության և աջակցության Կիևի Մայդանի հեղափոխականներին: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոգևորված են Ուկրաինական օրինակով, հավատում են Ուկրաինական ընդդիմության հաղթանակին և իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնում նրանց:
Ակցիայի մասին լուրը երեկ երեկոյան տարածվել էր Ուկրաինական ընդդիմության ֆեյսբուքյան էջերում, և Ուկրաինացի հեղափոխականները շնորհակալության ու երախտիքի խոսքեր էին հնչեցնում հայաստանյան իրենց աջակիցների հասցեին: