Այս պահին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի են ունենում բախումներ ցուցարաների և ոստիկանութայն միջև։
Դրանք սկսվել են ցերեկը տեղի ունեցած հզոր հանրահավաքից հետո, որին մասնակցել է հարյուրից երկու հարյուր հազար մարդ։ Հանրահավաքից հետո ցուցարարները շարժվել են դեպի նախագահական նստավայր և կառավարական շենքեր, սակայն ոստիկանությունն արգելափակել է ճանապարհը։
Այս պահին այդ շրջանում պայթում են ճայտրուկներ, ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է օգտագործում։ Ընդդիմությունը հայտարարել է, որ կապ չունի այս գործողությունների հետ, դրանք սադրիչների ձեռքի գործն է։ Ընդդիմադիրները մտահոգություն ունեն, որ իշխանություններն այս դեպքերը կարող են օգտագործել Մայդանը ցուցարարներից մաքրելու համար։