տուն Քաղաքական Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

241
0

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ իրադրությունը:

«Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնսիի և Էնդրյու Շոֆերի հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, հակամարտության գոտում տիրող իրավիճակը և, ընդհանուր առմամբ, համանախագահների ապագա ծրագրերը»,- ադրբեջանական «Ինտերֆաքս»-ին ասել է այդ երկրի ԱԳՆ մամլո խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here