Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորք կատարած այցի ընթացքում, ուր նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդիպել է քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հետ: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են ինչպես ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերություններին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկված Սիրիայի հարցին, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությանը: