Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներից տարեց կինը տեղում մահացել է, իսկ 8-9 տարեկան երեխան տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյան գլխավորությամբ։
![](https://i1.wp.com/ads.caramel.am/logo-new.png?w=640&ssl=1)
Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։Реклама 08
![](https://i1.wp.com/ads.caramel.am/logo-new.png?w=640&ssl=1)
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լիճք գյուղի բնակիչ՝ 66-ամյա Սոնիկ Սայադյանն էր, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նրա եղբոր տղան է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վիրավորի և վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդի ամբողջական տվյալները պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
![](https://i1.wp.com/ads.caramel.am/logo-new.png?w=640&ssl=1)
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: