տուն Քաղաքական Միջազգային Մահմուդ Աբբասը պատրաստ է շարունակել բանակցություններն Իսրայելի հետ

Մահմուդ Աբբասը պատրաստ է շարունակել բանակցություններն Իսրայելի հետ

66
0

EU-flag

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է «ՖԱԹՀ» և «ՀԱՄԱՍ» մրցակցող շարժումների միջև կնքված հաշտության պատճառով Իսրայելի հետ դադարեցված խաղաղ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Աբբասի խոսքերով՝ իր համար հավասարապես կարևոր են Գազայի հատվածում իր մարդկանց միայնակ չթողնելն ու Իսրայելի հետ խաղաղություն հաստատելը։ Սակայն պաղեստինցի առաջնորդն ընդգծել է, որ նախկինի պես չի կարող ճանաչել Իսրայել հրեական պետությունը։

Աբբասն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը։

Հիշեցնենք, որ պաղեստինյան շարժումներն ապրիլի 23-ին դաշինք են կնքել և մտադիր են ընդհանուր կառավարություն ձևավորել և համաձայնեցրել մնացած քայլերը, որոնք կոչված են վերջ դնելու հակամարտությանն ու վերականգնելու քաղաքական համակարգի ամբողջականությունը։ Դրանից հետո Իսրայելը դադարեցրել է խաղաղ բանակցությունները պաղեստինցիների հետ։