Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է այցելել Պաղեստին Պապի՝դեպի Մերձավոր Արևելք շրջագայության ժամանակ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Վատիկանը դեռ չի արձագանքել Աբբասի առաջարկին, Պաղեստին այցելելու հրավերը դեռ ոչ մերժվել և ոչ էլ ընդունվել է Ֆրանցիսկոսի կողմից:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսին նախորդած Հռոմի պապեր Բենեդիկտոս XVI-ը և Հովհաննես Պողոս II-ն արդեն այցելել են Պաղեստին և հանդես եկել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման կոչերով: