տուն Uncategorized Մահացող մասնագիտությունները. ֆակուլտետներ, որոնք գրեթե դիմորդ չունեն

Մահացող մասնագիտությունները. ֆակուլտետներ, որոնք գրեթե դիմորդ չունեն

16782
0
Հայաստանյան բուհեր

Հայ հասարակության մեջ շարունակում է ակտուալ մնալ, այսպես ասած, մոդայիկ կամ պրեստիժ մասնագիտությունների նկատմամբ ձգտումը: Նկատենք, որ կան մասնագիտություններ, որոնք առավել անհրաժեշտ են աշխատաշուկային, սակայն բուհերի համապատասխան ֆակուլտետներում այդ մասնագիտությունների համար գրեթե դիմորդներ չկան:

AraratNews.am-ը ներկայացնում է հայաստանյան բուհերի այն ֆակուլտետներն ու բաժինները, որտեղ դիմորդները շատ քիչ են կամ գրեթե չկան:

ԵՊՀ

ԵՊՀ-ում դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը, համապատասխանաբար, Միջուկային ռեակտորների ֆիզիկա (1 հայտ), Մեխանիկա (2 հայտ), Աստվածաբանություն (3 հայտ), Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա (4 հայտ), Փիլիսոփայություն (4 հայտ), Սոցիոլոգիա (4 հայտ), Հնագիտություն և ազգագրություն (5 հայտ), Արվեստաբանություն (5 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:

ՀԱՊՀ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը, համապատասխանաբար, Քիմիական տեխնոլոգիա (1 հայտ), Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ (1 հայտ), Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում (1 հայտ), Պարենամթերքի տեխնոլոգիա  (1 հայտ), Օգտակար հանածոների հարստացում (1 հայտ), Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում (2 հայտ), Չափագիտություն (2 հայտ), Ատոմային էներգետիկա (3 հայտ), Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում (3 հայտ), Մետալուրգիա (4 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:

ՃՇՀԱՀ

ՃՇՀԱՀ-ում (Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան) դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում (2 հայտ) մասնագիտության համար են ներկայացրել:

ՀՊՏՀ

ՀՊՏՀ-ում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը Բնապահպանություն և բնօգտագործում (1 հայտ) մասնագիտության համար են ներկայացրել:

ԲՊՀ

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԲՊՀ) դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը, համապատասխանաբար, Լեզվաբանություն, գերմաներեն լեզու (1 հայտ), Թարգմանչական գործ՝ ռուսերեն և հայերեն լեզուներ (2 հայտ), Լեզվաբանություն, իտալերեն լեզու (3 հայտ), Մասնագիտական մանկավարժություն, ֆրանսերեն լեզու և գրականություն (3 հայտ), Մասնագիտական մանկավարժություն, ռուսաց լեզու և գրականություն (3 հայտ), Թարգմանչական գործ՝ իտալերեն և հայերեն լեզուներ (3 հայտ), Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն (4 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:

ՀՊՄՀ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը, համապատասխանաբար, Քիմիա (1 հայտ), Իսպաներեն լեզու և գրականություն (3 հայտ), Սուրդոմանկավարժություն (4 հայտ), Հասարակագիտություն (4 հայտ), Դեկորատիվ կիրառական արվեստ (4 հայտ), Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում (5 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:

ԵԹԿՊԻ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ) դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը, համապատասխանաբար, Կինոգիտություն (1 հայտ), Սցենարադրամատուրգիական արվեստ (2 հայտ), Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն (բեմանկարչություն, համակարգչային գեղարվեստական նախագծում) (2 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (ՀԳՊԱ) դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը, համապատասխանաբար, Քանդակագործություն (4 հայտ), Դեկորատիվ կիրառական արվեստ (4 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:

ՀԱԱՀ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում (3 հայտ) մասնագիտության համար են դիմել:

ԵՊԿ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) դիմորդները ներկայացված առաջին հայտով ամենաքիչը, համապատասխանաբար, Դիրիժորություն (3 հայտ), Երաժշտական արվեստ (4 հայտ), Արվեստի տեսություն և պատմություն — Երաժշտագիտություն (6 հայտ) մասնագիտության համար են դիմել:

Հայաստանյան բուհերում դիմորդների շարժի ամբողջական պատկերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Օլյա Շահինյան