տուն Աշխարհ «Մահացիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով փնտրում էին լրտեսների. BBC

«Մահացիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով փնտրում էին լրտեսների. BBC

333
0

Բրիտանական BBC պարբերականը ադրբեջանական բանակում խոշտանգումների վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել: BBC-ի տեղեկությունը փոխանցում է Արմենպերս լրատվական գործակալությունը։

Հոդվածի հեղինակ Մահերամ Զեյնալովը հարցազրույց է վերցրել խոշտանգումներից տուժած զինծառայողներից և նրանց հարազատներից:

«Խոշտանգումների հետևանքով զոհված 9 զինծառայող, տասնյակ տուժածներ, 25 դատապարտյալներ, ովքեր մեղադրվել են պետական դավաճանության մեջ. այսպիսին է 2017 թվականի պատկերն ադրբեջանական բանակում»,- գրել է հոդվածագիրը:

2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են, որ հօգուտ հայկական հատուկ ծառայությունների՝ լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել են զինծառայողներ: Այս էր ամբողջ տեղեկությունը գործի վերաբերյալ, որը ավելի հայտնի էր «Թերթերյան գործ»:

Հանրությանը զանգվածային խոշտանգումների մասին հայտնի է դարձել միայն 2019 թվականին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել վերոհիշյալ գործի մանրամասները:

Մահերամ Զեյնալովը խոսել է խոշտանգումներից զոհված ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի կնոջ` Ռավանայի հետ:

Կնոջ կարծիքով` եթե իր ամուսինը ընդուներ լրտեսության մեղադրանքը, ողջ կմնար:

Ռավանան հիշում է, որ 2017 թվականի հունիսի 15-ին իր ամուսինը գնացել է զորամաս և դրանից հետո արդեն զանգերին չի պատասխանել:

Ավելի ուշ, զինվորականները Ռավանային ասել են, որ իր ամուսնուն տարել են, բայց ուր և ինչու՝ չեն հայտնել:

«Իսկ առավոտյան արդեն հայտնեցին, որ ամուսինս մահացել է»,- հիշում է Ռավանան:

Ըստ պաշտոնական եզրակացության` ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի մահվան պատճառն եղել է մարզման ժամանակ սրտի կանգնելը:

Ռավանան այդ փորձաքննությունը կասկածելի է համարել, հետագայում կրկին փորձաքննություն է նշանակվում, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ ամուսինը մահացել է կրծքավանդակի վնասվածքից:

Ռավանան տասնյակ զինծառայողների զոհերի հարազատներից մեկն է, ով դատի էր տվել Ադրբեջանի ռազմական դատախազությանը: Դատարանում մյուս զինվորների ելույթներից նա պարզել էր, թե ինչպես էին իր ամուսնուն խոշտանգել:

«Նրանք ամուսնուս բերանը մայկա են խցկել, խեղդել, պահանջել խոստովանել, որ ինքը լրտես է, ասել են. «Դու ընտրություն ունես. կամ մեռնել, կամ խոստովանել», — հիշում է Ռավանան:

Ռավանան դատարանում իմացել է, որ իր ամուսինը կեղծ մատնության զոհ է, ցուցմունքի, որը մեկ այլ զինծառայող տվել է իր նկատմամբ խոշտանգումների հետևանքով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։